-
16.11.2020|
22:42
Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց:
-
16.11.2020|
12:58
Եթե նույնիսկ մի օր հիմնավորեք որևէ Աստվածային ուժի ներքո, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրությանը այլընտրանք չկար ու դա միակ ելքն էր, ապա հայը հայի դեմ գնալու կոչը աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ։
-
16.11.2020|
12:57
Սիրելի ժողովուրդ, տեսնում եմ, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել մեր հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։
-
16.11.2020|
12:51
Կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
-
16.11.2020|
12:47
Այո, մենք պարտվեցինք մեղքին և այս պատճառով․
մեր պետությունը պարտվեց անհատին,
մեր բանակը պարտվեց զինվորին,
հաշտությունը պարտվեց թշնամությանը։
-
16.11.2020|
12:46
Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, տեսա՞ք ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ, Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
-
16.11.2020|
12:44
Պատերազմի պարտության սիմվոլը պետք է հեռանա նաև այն պատճառով, որ հիմա էլ քաղաքացիական կյանքը պարտության չմատնի՝ Facebook- ում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
16.11.2020|
12:43
Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ... որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է։
-
16.11.2020|
12:42
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել է խմբակցությունից դուրս գալու դիմում։
-
16.11.2020|
12:40
Սիրելի հայրենակիցներ, այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար։